top of page

ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ անօթևան քաղաքացին տեղափոխվել է տուն-ինտերնատ

Oct 14, 2021
1 min read

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնամքի հաստատություն տեղափոխվելուն աջակցելու հարցում:

ՄԻՊ-ից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ ունի 3-րդ խմբի հաշմանդամություն, անօթևան է, չունի դրամական միջոցներ դեղերի, կացարանի ձեռքբերման համար:

Դիմումն ընդունվել է քննարկման և գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին: Արդյունքում, օգոստոսի 26-ից քաղաքացին բնակվում է Հայաստանի տուն-ինտերնատներից մեկում:

Պաշտպանի աշխատակազմ նման բնույթի դիմումներ ստացվում են պարբերաբար:

 
 
 

Comments


bottom of page