ՀՀ ՄԻՊ-ի 2020 թվականի տարեկան հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը

Հրապարակվել են ՀՀ ՄԻՊ-ի 2020 թվականի տարեկան հաղորդումը եւ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը։ Այս մասին հաղորդում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
«Արդեն հրապարակված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի հաղորդումը եւ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը:
Այս փաստաթղթերում մասնագիտական վերլուծությամբ, անաչառ ու ապաքաղաքական սկզբունքներով ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ եւ ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների խնդիրներն ու դրական զարգացումները։
Փաստաթղթերն աննախադեպ մեծ ծավալի են՝ 1970 էջ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թիմային ու պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված ու հայրենասեր մարդկանց աշխատանքի արդյունք են:
Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ 2020թ. ընթացքում կազմվել են»,- հայտնում են աշխատակազմից։
Տարեկան հաղորդման հղումը՝
Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը՝




Comments