top of page

ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

Mar 7, 2022
1 min read

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, տեղեկացնում ենք ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։

Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ` դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:

 
 
 

Comments


bottom of page