ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում հանդիպել է հայ համայնքի հետ
Jun 20, 2022
1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 19-ին Վաշինգտոնի «Սուրբ Աստուածածին» Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում (St Mary Armenian Apostolic Church) մասնակցել է կիրակնօրյա Պատարագին, այնուհետև տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի հետ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ Քրիստիննե Գրիգորյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Պաշտպանի առաջնահերթությունները, քննարկվել են տարբեր մարտահրավերներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները Պաշտպանին են ուղղել իրենց հարցերը։ Պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնի «Սուրբ Աստվածածին» Հայ Առաքելական Եկեղեցուն և հայ համայնքի ներկայացուցիչներին ջերմ ընդունելության և քննարկմանը միանալու համար։




Comments