top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը. Արկադի Խաչատրյան



ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԱՎԿ հրապարակած օպերատիվ ամփոփմամբ նախնական ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ում 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9%-ով, Առևտրի շրջանառությունը նվազել է 11.3%-ով, Ծառայությունների ծավալը նվազել է 12.5%-ով, Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12.2%-ով: Նույնիսկ գիտակցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆեկտը՝ հիշեցնեմ, որ ՀՀ կենտրոնական բանկը վերջերս վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը 2021թ. համար՝ նվազեցնելով այն 2%-ից 1.4%: Ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարի այսօրվա գրառումը՝ երկնիշ տնտեսական աճի թիրախավորմամբ՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page