top of page

ՀՀ կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է 100.000 դոլար աջակցություն

Sep 2, 2020
1 min read

ՀՀ կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է 100.000 դոլարի չափով ֆինանսական աջակցություն:

Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այն տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողությունների հիման վրա, արդեն այդ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիք Դամասկոսում և արվարձաններում: Մոտ օրերս այդ ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի նաև 4750 սիրիահայ ընտանիքների», - ասաց Նաղդալյանը:


 
 
 

Comments


bottom of page