ՀՀ-ից Արցախ թույլատրվում է երթևեկել և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ, և՛ Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհով
Nov 19, 2020
1 min read

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են: ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով, և՛ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով: Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ, այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է: Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:




Comments