top of page

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

May 19, 2022
1 min read


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

 
 
 

Comments


bottom of page