ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից
Aug 2, 2021
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 2-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»։ Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։




Comments