top of page

ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը

Jul 24, 2021
1 min read

Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:

 
 
 

Comments


bottom of page