top of page

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Jul 12, 2020
1 min read

Հուլիսի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին: Զրուցակիցները քննարկել են համագործակցության հետագա ծրագրերն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




 
 
 

Comments


bottom of page