ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում
Oct 3, 2019
1 min read

Հոկտեմբերի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ունկնդրել է զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված որոշումները, ծանոթացել ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին, ստուգել որոշումների ընդունման համար կատարված օպերատիվ մարտավարական հաշվարկների արդյունքների իրատեսությունը




Comments