top of page

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Nov 13, 2019
1 min read

Նոյեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին: Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

 
 
 

Comments


bottom of page