ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում շարունակում է գործել «Վստահության գիծ» ծառայութունը
Mar 9, 2021
1 min read

Զինծառայողների դիմումներին, բողոքներին ու առաջարկություններին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ու փոխվստահության ամրապնդման նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում 2019 թվականի հուլիս ամսից գործում է «Վստահության գիծ» ծառայությունը: Ըստ անհրաժեշտության, «Վստահության գիծ» ծառայությանը դիմած զինծառայողներին կարող է ցուցաբերել նաև հոգեբանական աջակցություն: Դիմումատուն տեղեկություններ կարող է տրամադրել անանուն: «Վստահության գիծ» ծառայություն կարելի է զանգահարել ամեն օր` ժամը 09:00-ից 21.00-ն, 8501, 8502, 8503 և (010) 66-00-54 անվճար հեռախոսահամարներով:




Comments