ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում անցկացվում են ԶՈՒ իրավաբանների հավաքներ
Jan 22, 2020
1 min read

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հունվարի 20-24-ը անցկացվում են զինված ուժերի սպա-իրավաբանների հավաքներ: ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, փոխգնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ անցկացվող հավաքների նպատակն է բարձրացնել զինված ուժերի իրավաբանների մասնագիտական պատրաստվածության մակարդակը և նպաստել գործնականում նրանց գիտելիքների արհեստավարժ կիրառմանը: Հավաքների ընթացքում բարձրաձայնվում են առկա խնդիրներն ու քննարկվում դրանց լուծման տարբերակները:




Comments