top of page

ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում

Jul 13, 2020
1 min read

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է սրել իրավիճակը: Հակառակորդի կողմից հրետակոծությունների ու հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման պարբերականությունը նվազել է։ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից յոթ, 120մմ ականանետից 3 արկ։ Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում։ Հայկական կողմը կորուստներ չունի։

 
 
 

Comments


bottom of page