ՀՀ Զինված ուժերն ադրբեջանական որևէ գյուղ չեն թիրախավորել. Արծրուն Հովհաննիսյան
Jul 16, 2020
1 min read

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ Զինված ուժերն ադրբեջանական որևէ գյուղ չեն թիրախավորել:
«ՀՀ ԶՈՒ-երն ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի, վստահաբար, կարող եմ պնդել, որ չեն թիրախավորել։ Այլ է հարցը, որ ադրբեջանական ԶՈՒ-երն իրենց իսկ բնակչությանը միտումնավոր թիրախավորում են՝ տների բակերում, հարակից տարածքներում տեղակայելով ռազմական նշանակության օբյեկտներ, որոնք հաճախ ենթակա են ոչնչացման»,- ասել է Հովհաննիսյանը։




Comments