top of page

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս

Mar 3, 2020
1 min read

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 3-ին աշխատանքային այցով եղել է N զորամասում:

Զորամասի հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

 
 
 

Comments


bottom of page