top of page

ՀՀ ԳՇ պետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին

Apr 12, 2021
1 min read

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։ Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։

 
 
 

Comments


bottom of page