top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Պրիմակովյան ընթերցումներ» երկօրյա համաժողովը


Սույն թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Պրիմակովյան ընթերցումներ» երկօրյա համաժողովը: ԳԱԱ-ից հայտնում են, որ այն կանցկացվի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության, Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ՝ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ: Հարավային Կովկասի արդի խնդիրների վերլուծությանը նվիրված «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովը կբացի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: Մասնակիցներին կողջունեն ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Համաժողովի առաջին օրվա նստաշրջանները նվիրված են «Համաշխարհային կարգի փոխակերպում. տարածաշրջանային չափում», «Տնտեսություն՝ համաճարակային ռիսկերից մինչև աշխարհաքաղաքական ռիսկեր», «Կովկաս. փոփոխվող աշխարհում անվտանգության և զարգացման բանաձևի որոնման տարածաշրջանային համատեքստը» թեմաներին: Համաժողովի երկրորդ օրվա նստաշրջանը նվիրված է «Կովկասի տարածաշրջանի ոչ տարածաշրջանային դերակատարները՝ շահեր, առաջնահերթություններ, հնարավորություններ» թեմային: «Պրիմակովյան ընթերցումներ» գիտական և փորձագիտական համաժողովը միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ոլորտի փորձագետների ամենամյա միջազգային հանդիպում է: Այն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անվանվել է գիտնական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովի անունով։ Միջոցառման ընթացքում կգործի press-room, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները կկարողանան հարցազրույցներ անցկացնել փորձագետների հետ: Դրա համար անհրաժեշտ է նախապես տեղեկացնել նախատեսվող հարցազրույցի մասին՝ զանգահարելով +374 99125040 հեռախոսահամարով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page