ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Թուլուզ 3. համագործակցության նոր հեռանկարեր

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունն այս օրերին Էրազմուս+ շարժունակության ծրագրի շրջանակներում պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Թուլուզ 3) համալսարանում:
ԳԿՄԿ գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, ՏՏ բաժնի պետ Արմեն Սարգսյանը, կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը այսօր հանդիպեցին վարչական մասի իրենց գործընկերներին, քննարկեցին բազմաթիվ հարցեր, մասնավորապես. որակի կառավարման համակարգը Փոլ Սաբատիեում, ուսանողների կողմից դասընթացների գնահատման գործիքներն ու մեխանիզմները, ստացված տվյալների կիրառումը կրթական ծրագրերի բարեփոխման ընթացքում,
հեռավար կրթությունը Փոլ Սաբատիեի համալսարանում, այս դաշտում հնարավոր համագործակցության հեռանկարները, Փոլ Սաբատիեի համալսարանի հետ կրկնակի դիպլոմի շնորհմամբ նոր մագիստրոսական ծրագիր մշակելու և իրականացնելու քայլերը, մանրամասները, հեռանկարը և այլ հարցեր:
ԳԿՄԿ պատվիրակությանը հյուրընկալել էին Կլեր Թովարին` Փոլ Սաբատիեի համալսարանի եվրոպական գրասենյակից, պրոֆեսորներ Ժան-Պիեռ Ջեսսելին, Ալեն Կրուզիլին ու Պիեռ-Հենրի Կրոսին` նույն համալսարանի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտից:
Ինֆորմացիոն գիտությունների և հետազոտության ֆակուլտետի ղեկավար Ալեն Կրուզիլին մանրամասն ներկայացրեց իրենց ֆակուլտետի ամբիոնները, մասնագիտությունները և մասնագիտացումները, շնորհվող որակավորումները և այլ մանրամասներ, ապա պատասխանեց հյուրերի հարցերին:
Իսկ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, ԳԿՄԿ դասախոս Հրաչյա Ասցատրյանը, դասախոսներ Մարիամ Հարությունյանը և Ռոբերտ Թադևոսյանը հանդիպեցին նույն առարկան Փոլ Սաբատիեի համալսարանում դասավանդող իրենց գործընկերներին, իրականացրեցին առարկայական ծրագրերի բենչմարքինգ, ուսումնասիրեցին տեսական և գործնական մասերի համադրման նոր մոտեցումները առարկայական ծրագրերի շրջանակներում, քննարկեցին ուսանողներին տրվող խնդիրներն ու նախագծերը, գնահատման չափանիշներն ու մոտեցումներ և այլ մանրամասներ:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակության` Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) կատարած այցի մանրամասները` նկարներով:




Comments