top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումները ներկայացվել են Ղրղըզստանում


ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը մասնակցել է Ղրղըզստանի բարձրագույն որակավորման համակարգի 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Գիտաժողովը նվիրված էր բարձրագույն որակավորման ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի քննարկմանը: ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն իր ելույթում ներկայացրել է կոմիտեի գործունեությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա ընդգծել է գիտական պարբերականների համար սահմանված նոր պահանջների կարևորությունը ատենախոսությունների հրապարակման համար, ինչպես նաև աստիճանաշնորհման համակարգի ակնկալվող փոփոխությունները։ Գիտաժողովի շրջանակում ներկայացվել են Հայաստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի բարձրագույն որակավորման ոլորտները համակարգող պետական մարմինների կատարած աշխատանքները, քննարկվել են հետագայում իրավական նորմատիվ ակտերի մշակման նպատակով համատեղ խորհրդակցությունների անցկացման, գիտական պարբերականների ընդհանուր ցանկ, գիտական աստիճանի հայցման համար համարժեք պայմաններ և համատեղ մասնագիտական խորհուրդներ ունենալու վերաբերյալ հարցեր:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page