top of page

ՀՀ արտաքին պարտքը ավելի քան 7,7 մլրդ դոլար է. Անդրանիկ Թևանյան

Aug 18, 2020
1 min read

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի տվյալներին:

«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում 2019–ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի համախառն եկամուտները նվազել են 41 801, 9 միլիոն դրամով։

ՀՀ պետական պարտքը 2019–ի դեկտեմբերի 31–ին ունեցածի համեմատ այս տարվա վեց ամսվա ընթացքում ավելացել է 211 879,4 միլիոն դրամով կամ 397,586 միլիոն դոլարով։

Մեր պետական պարտքը հունիսի 30–ի դրությամբ կազմում է ավելի քան 7,7 միլիարդ դոլար, որը մեր նախորդ տարվա ՀՆԱ–ի 56,7 տոկոսն է կազմում։

Ահա այսպիսի «հնարավորություններ» են առաջացել կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ հպարտ քաղաքացին ուզում է պաչել ժողովրդի ծառայի ոտքը»։

 
 
 

Comments


bottom of page