ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Վրաստան
Mar 29, 2022
1 min read

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Մարտի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։ Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ»,–հայտնում են նախարարությունից։




Comments