ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Լեհաստան
- Jul 18, 2022
- 1 min read

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակը: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունեա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ֊լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։







Comments