ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա
Dec 8, 2021
1 min read

Դեկտեմբերի 8-10 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը: Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ:




Comments