top of page

ՀԿԵ-ում գործարարներից բացահայտ ատկատ են պահանջում. չհամաձայնողների հետ էլ պայմանագիրը չեղարկում են

Jun 26, 2019
1 min read

«Ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ համագործակցող գոր­ծարարները շարունակում են բարձրաձայնել և քրեական գործերով հիմնավորել ընկե­րության անարդյունավետ և կոռումպացված գործունեությունը Հայաստանում:

«20 տարվա գործունեության վերջին 5 տարին այնպիսի տպավորություն է, որ ընկերությունում ահավոր վիճակ է: Ռեբեց, Դարբինյան ազգա­նուններով մարդիկ կային, ովքեր եկան Հայաստան, ու դրանով ամեն ինչ սկսվեց: Սկսվեց գործարարների ձեռ­քից պայմանագրեր վերցնե­լը, գործարարներից «ատկատներ» պահանջելը: Իսկ ով չէր համաձայնում դրան, նրա պայմանագիրը չեղյալ էր հայտարարվում:

Տենդերով մեր շահած պայմանագիրն իրենք չեղյալ հայտարարե­ցին ու նոր տենդեր հայտա­րարեցին միայն նրա համար, որ մենք չէինք համաձայնել «ատկատ» տալ իրենց»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Լիոն Փրինթինգ Սերվիս» ՍՊԸ տնօրեն Սամվել Սահակյանը»,-գրում է թերթը:

 
 
 

Comments


bottom of page