ՀԿԵ ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
Apr 28, 2022
1 min read

Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության « 9-րդ կիլոմետր» բեռնատար ենթակայանում բռնկված հրդեհը օպերատիվ կերպով վերացվել է: Ընկերությունից հայտնում են, որ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման շնորհիվ հրդեհը մեկուսացվել և մարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում: Ենթակայանի տեխնիկան չի վնասվել, հրդեհը վնասել է միայն շենքի տանիքը։ Ներկայումս հաստատությունում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, և այն մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Հրդեհի պատճառները և վնասի չափը պարզվում են։ Ճանապարհի տվյալ հատվածում գործարկվել է սնուցման ռեզերվային սխեման, և երկաթուղով երթևեկությունը շարունակվում է սովորական ռեժիմով։




Comments