Հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի (տեսանյութ)
Apr 25, 2021
1 min read

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի՝ կորոնավիրոսով պացիենտների համար հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 82-ի, տուժել է եւս 110 մարդ, հաղորդում են երկրի ներքին գործերի նախարարությունից, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԶԼՄ-ներ տվյալներով՝ հրդեհի պատճառն է եղել թթվածնով բալոնի պայթյունը. մահվան դեպքերը գրանցվել են հիմնականում ածխաթթու գազով թունավորվելու հետեւանքով: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին հանձնարարել է բերման ենթարկել հիվանդանոցի մի շարք ղեկավարներին հետաքննության ժամանակ:




Comments