top of page

Հիշատակված անձը պետական դավաճանության գործով մեղադրյալ չէ. ապատեղեկատվություն

Oct 8, 2020
1 min read

Hayeli.am-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե հայտնի է դարձել պետական դավաճանության մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի անունը։ Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության կողմից վերջերս հաղորդում եղավ նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին:

Hayeli.am-ի փոխանցմամբ՝ «… այդ պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ազգականն է, և այժմ նա Խառատյանի հետ հեռացել է երկրից»։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ ԱԱԾ-ն լուրն անվանեց ապատեղեկատվություն՝ նշելով, որ որպես մեղադրյալ ներգրաված է այլ անձ. վերջինիս անունը հրապարակման ենթակա չէ։
 
 
 

Comments


bottom of page