top of page

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը

Jun 18, 2020
1 min read

Մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900- կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։ Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման աշխատանքների իրականացում: Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհը զբոսաշրջային կարևորագույն ուղի է։ Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի գեղատեսիլ այս վայրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

 
 
 

Comments


bottom of page