Հիմնանորոգվում է դեպի Նորավանք տանող 8.1 կմ ճանապարհը (վիդեո)

Հիմնանորոգվում է Հ-41, /Մ-2/-Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 8.1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Քարավան» ՍՊԸ-ն, տեխհսկողությունն իրականացնում է «Աստիճան» ՍՊԸ-ն։ Կապալառուն կատարել է հողային, արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքներ, արդեն մեկնարկել է դեպի վանական համալիր տանող ճանապարհի ասֆալտապատումը։ Նախագծով նախատեսված է նաև հիմնանորոգվող ճանապարհի վրա գտնվող կամուրջների նորոգում։ Ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության տարրերով։ Հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Ֆինանսավորման աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջե։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 620 մլն դրամ։ Տեղեկացնենք, որ այս տարի հիմնանորոգվում են նաև դեպի պատմամշակութային այլ հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես։




Comments