top of page

Հիմնանորոգվում է Բջնիից Հրազդան տանող հանրապետական նշանակության ճանապարհի 10.8 կմ հատվածը

May 16, 2022
1 min read

2022 թվականի պետական բյուջեով Կոտայքում հիմնանորոգվում է հանրապետական նշանակության երկու ճանապարհահատված: Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է: Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետր հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։ Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։ Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։

 
 
 

Comments


bottom of page