top of page

Հիմա սա Բադասյանի «սիրած» քրեական ենթամշակույթի դրսևորում չի՞. Արփինե Հովհաննիսյան

Apr 16, 2020
1 min read

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկրի վարչապետին պատկանող կայքը կաթողիկոսի հայտարարության մասով մի ուշագրավ հրապարակում է կատարել , (կամ էլ Փաշինյանը հրապարակել է հերթական անստորագիր հեղինակային հոդվածը) ըստ որի դժվար պահին թիկունքից հասցված հարվածները չեն ներվելու, եթե անգամ իրավական հետևանքներ չունենան:

Հիմա ինձ մի հարց է հուզում, եթե մի երևույթ նույնիսկ իրավական հետևանք չունի, ի՞նչ առումով չի ներվելու: Հիմա սա Բադասյանի «սիրած» քրեական ենթամշակույթի դրսեւորում չի՞։ Ի վերջո, ի՞նչ նկատի ունի «անանուն» հոդվածագիրը ոչ իրավական հետևանքներ ասելով` վենդետա, իշխանական պարսավանք`ֆեյքաբանակների լայնածավալ ու անողոք հարձակումների տեսքով, թե ֆիզիկական հաշվեհարդար` վարչապետի սիրելի պատերին ծեփել, ասֆալտին փռել ձևաչափով: Այսինքն, եթե արձանագրենք իշխանության սիրելի բառապաշարով- որո՞նք են լինելու ոչ իրավական հետևանքները` վնգստոցը, պադվալ առ պադվալ հաշվեհարդարը, թե հոդվածագիրը այլ բան նկատի ուներ»:


 
 
 

Comments


bottom of page