top of page

Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ. Ստեփան Դանիելյան

Mar 25, 2022
1 min read

Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակին։ Նա, մասնավորապես, գրել է. «Փաստորեն Արցախի հաշվին Ռուսաստանն Ադրբեջանի լոյալությունն է գնում: Հարցը պետք է հստակ դրվի, Ռուսաստանն իր պարտականություններն Արցախում կատարելու է, թե ոչ: Այստեղ երկու տարբերակ կա, - կամ Հայաստանի ներկա իշխանություններն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում ու ունեն պայմանավորվածություն, որ Արցախը փուլ առ փուլ հանձնում են, ինչն ամենահավանականն է, - կամ Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ են պայմանավորվում, առանց Հայաստանի, այս դեպքում պետք է հասկանանք, որ Հայաստանն էլ է հանձնվելու՝ փուլ առ փուլ, ավելի երկար ժամանակահատվածում ու ավելի թանկ գնով: Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Այս պահին այս հարցն է պետք ճշտել, հետագա անելիքներն ու չանելիքները հասկանալու համար»։

 
 
 

Comments


bottom of page