top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հիմա մեր երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է պետք. Մարուքյան


«Հիմա մեր երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է պետք, որովհետեւ առանց դրա մենք բանակը չենք կարող վերականգնել, մեր նահատակների ընտանիքներին չենք կարող լավ պահել, գերիներին չենք կարող վերադարձնել, հաշմանդամների խնդիրները չենք կարող լուծել: Ոչ մի բան չենք կարող անել: Պատերազմը դաս է»,-այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ այս ժամանակահատվածում պետք է ոչ խոսել թուրքերի հետ բարեկամությունից, ոչ էլ թշնամություն քարոզել, այլ պետք է տնային աշխատանքը լավ կատարել. «Եթե դու ուժեղ ես, բոլորը կուզեն քո հետ բարեկամություն անել, եթե թույլ ես, բոլորը աչք են գցելու քո ունեցածի վրա, փորձելու են տիրանալ: Դրա համար պետք է հզորանալ»:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ԼՀԿ ղեկավարը նկատեց, որ Հայաստանը երբեք սահման չի փակել որեւէ մեկի հետ. «Հայաստանի սահմանը միակողմանի փակել են ուրիշները: Մինչեւ Հայաստանի տնտեսությունը, օրենսդրություեւնը պատրաստ չլինի նման իրավիճակի, չենք կարող նման քայլի գնալ: Մեր տնտեսությունը, օրենսդրությունը պետք է պատրաստել սահմանների բացմանը»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page