top of page

Հիմա հանրահավաքներ չկան, ինչի՞ չեք զբաղվում. Ռոբերտ Քոչարյան

May 28, 2021
1 min read

Հիմա եթե որեւէ ընդդիմադիր ուժ որոշի որեւէ քայլ անել, մեղադրելու են, ասելու են ՝ խանգարում եք:

Այս մասին Երեւանի երեք վարչական շրջանների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը: Նույնիսկ փորձում էին գերիների հարազատներին ասել, որ եթե ընդդիմությունը Բաղրամյանի վրա ցույցեր է անում, դրանով խանգարում է մեզ գերիներով զբաղվել: Եվ դրանով փորձում էին այդ մարդկանց սրել ընդդիմադիր դաշտի դեմ: Հիմա հանրահավաքներ չկան, ինչի՞ չեք զբաղվում: Փոխանակ դրանով զբաղվեք, նոր գերիներ եք ունենում: Սա այն հարցն է, որ մենք կարող ենք միայն մեր անձնական կապերով փորձել Ռուսաստանում հորդորել, որ պետք է մի բան անել:

Ինչ մեզնից կախված է, մենք դա անում ենք, բայց սա մաքուր պետական ֆունկցիա է:Մենք նույնիսկ մինչեւ հիմա գերիների թիվը հստակ չգիտենք: Ասում են՝ գաղտնիք է: Ի՞նչ գաղտնիք»,-ասաց նա:

 
 
 

Comments


bottom of page