top of page

Հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին տապալվում է մեր ոտքերի տակ․ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Sep 28, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են:

Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:


Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ: Հաղթանակը մերն է»:



 
 
 

Comments


bottom of page