top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հետաքրքիր փաստեր նշենու մասին


Նշենին փոքր ծառ է՝ 4-8 մ բարձրությամբ և 10-40 սմ բնի տրամագծով։ Ունի զարգացած, արմատային համակարգ, որի հետևանքով չորադիմացկուն է։ Դիմանում է մինչև -25 C ցրտահարություններին։ Ծաղկում է վաղ գարնանը՝ նախքան տերևների բացվելը։ Ծաղիկը արտադրում է նեկտար, մեղուն վերցնում է այն և ծաղկափոշին, որը հատկապես կարևոր է որպես վաղ գարնանային կեր մեղվաընտանիքների համար։ Պտղաբերում է 4-5-րդ տարվանից մինչև 35-55 տարեկանը, կյանքի տևողությունը 130-150 տարի է։ Պտուղը կորիզապտուղ է, որը իր սննդային արժեքով մոտ է ընկույզին։  Հայաստանում հայտնի է նշենու 3 տեսակ՝ Ֆենցլի, նաիրյան և սովորական։

Հայաստանի բնության մեջ բնաշխարհիկ է գարնանը խոշոր կարմիր ծաղիկներով 30-40 օր զարդարվող Նաիրյան տեսակը։ Մշակության մեջ տարածված է նշենի սովորականը (Amygdalus communis), որն ունի նաև հողապաշտպան նշանակություն, ծաղիկները ճերմակ կամ վարդագույն երանգ ունեն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում

Առաջին անգամ հայտնաբերվել է Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում, այդ թվում, Միջերկրական և Կենտրոնական Ասիայում։ Այս շրջաններում նուշը մշակել են դեռ վաղուց մ. թ. ա.: Այժմ ամենաշատ մշակող երկրներներն են՝ Միջերկրածովյան Չինաստանը, Միացյալ Նահանգները (Կալիֆորնիա), Կենտրոնական Ասիայն և Արևմտյան Տյան Շանը, Նյու Յորքում, Ղրիմը և Կովկասը։ Նույնիսկ Տաջիկստանի Կանիբադ քաղաքում «նուշի քաղաք»: Հայտնի է նշենու 40 տեսակ՝ տարածված Առաջավոր, Միջին և Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում և Կենտրոնական Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Վայրի տեսակներն աճում են Միջին Ասիայի, Այսրկովկասի չոր լեռնային և տափաստանային շրջաններում: 

Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում: Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլևրիտի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար: Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց։ Ըստ Ագանթագեղոսի՝ նուշը անվանվել է «վայրի կաղին»:

Հայաստանում նուշը, նշակաթը, նշաձեթը օգտագործվել է սննդի և բժշկության մեջ։ Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին.

«Եթե թաց նուշն ուտեն կճեպի հետ, շատ կօգնի լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում և կիջեցնի ջերմությունը: Թաց նուշը գիրացնում է մարմինը: Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի և աղիների հիվանդությունների դեպքում: Մաքրում է կուրծքը և հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը: Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաև օգտակար է թոքերի համար: Բոված նուշն ուտելն օգտակար է ստամոքսի համար, բայց դանդաղ է մարսվում: Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում, իսկ բնափայտն օժտված է այն բոլոր հատկություններով, ինչ պտուղը: Նշի վնասակար ներգործությունը չեզոքացնում է շաքարը, ինչպես նաև` թթու մրգերի օշարակը: Դառը նուշի լավագույն տեսակը խոշոր և յուղոտ է լինում: Մաշկին քսելու դեպքում կվերացնի պեպենները, կօգնի եղնջատենդի և էկզեմայի ապաքինմանը»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page