Հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը
Jun 11, 2019
1 min read

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգել։
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին, 16։30-ին։
Ըստ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի՝ Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։
Դատարանը, հետաձգելով նիստը, նշեց, որ այդ ընթացքում դատախազության մարմիններից ակնկալում է քրեակատարողական հիմնարկից փաստաթուղթ` Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին։
Մանվել Գրիգորյանը ներկա չէր նիստին:




Comments