Հետազոտություն՝ Հայաստանում ապատեղեկատվության ու կեղծ պատմույթների տարածման մասին

Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հունիսի 3-ին՝ ժամը 17:00-19:00-ին, հրավիրում է բոլոր հետաքրքրվածներին նախորդ ամիսների ընթացքում կազմակերպության հովանավորությամբ անկախ հետազոտողների կողմից իրականացված հետազոտության հրապարակմանն ու քննարկմանը՝ նվիրված ապատեղեկատվությանն ու կեղծ պատմույթներին։
Հետազոտությունը բաղկացած է չորս գլուխներից՝ Կորոնավիրուսի համաճարակ, Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմ, Ժողովրդավարություն ու Սոցիալ-մշակութային հարցեր՝ վեր հանելով դրանց շուրջ տարածված ապատեղեկատվությունն ու կեղծ պատմույթները։
Հետազոտությունը փորձ է մեկտեղելու Հայաստանում տարածվող հիմնական կեղծ թեզերը, բացահայտելու դրանց աղբյուրները, ձևավորելու դիմացկունություն ապատեղեկատվության ու կեղծ պատմույթների նկատմամբ ու հանդես գալու առաջարկներով պետական մարմինների, ՔՀԿ-ների ու հանրության համար։
Հետազոտության ներկայացման ժամանակ բացման ու եզրափակիչ խոսքով հանդես կգա Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, հետազոտության մեթոդաբանությունը կներկայացնի հետազոտության համակարգող Էլեն Աղեկյանը, ինչպես նաև հետազոտության իրենց հատվածները կներկայացնեն Լուսինե Գրիգորյանը, Արշալույս Բարսեղյանը, Աննա Փամբուխչյանն ու Արթուր Պապյանը։
Հետազոտության ներկայացումը կլինի առցանց, ու կհեռարձակվի մեր գործընկեր Մեդիա կենտրոնի էջում հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Միջոցառման ժամանակ հետազոտության համակարգողին կամ հետազոտողներին հարցեր կարող եք տալ, եթե միանաք վեբինարին այս հղումով՝ https://us02web.zoom.us/j/82498470441...
Հետազոտությունը իրականացվել է Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպության «Զարգացնելով ժողովրդավարական մշակույթը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։




Comments