top of page

Հենց այս բոլոր իմաստներով անընդունելի երևույթի մասին խոսել եմ բազմիցս. կալանքի ֆետիշը հենց սա է

  • Anews
  • Oct 22, 2022
  • 1 min read

ree

Պատկերացրեք մի դատական համակարգ, որի ընկալումը այն է, որ 22 տարեկան իրավաբանի մասնագիտացում ունեցող աղջիկը, ով պարզապես դատավորի օգնական է, ում վերաբերյալ որևէ սարսափելի ապացույցներ չկան պետք է հենց կալանավորվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:


«2021 թվականին ստեղծվեց նոր մասնագիտացած դատարան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով, հանրության կողմից հայտնի «Կալանքի դատարանը»: Այդ «դատարանի» համար ընտրվեցին հիմնականում հատուկ «դատավորներ»: Համոզված եմ, որ հանրության պահանջը դատական բարեփոխումների մասով «Կալանքի դատարան» ստեղծելը չէր, դա օրվա իշխանությունների պատկերացումն էր:


Այսօր հայտնվել ենք այն իրականության մեջ, որ այդ «դատարանը» կալանավորում է 22 տարեկան, պարզապես դատավորի օգնականի կարգավիճակ ունեցող աղջկա: Կալանքի ֆետիշը հենց սա է: Հենց այս բոլոր իմաստներով անընդունելի երևույթի մասին խոսել եմ բազմիցս: Պատկերացրեք մի դատական համակարգ, որի ընկալումը այն է, որ 22 տարեկան իրավաբանի մասնագիտացում ունեցող աղջիկը, ով պարզապես դատավորի օգնական է, ում վերաբերյալ որևէ սարսափելի ապացույցներ չկան պետք է հենց կալանավորվի: Նման ելակետորով իրավապահ համակարգի ռեպրեսիվ արձագանքը պարզապես անձնական ազատության իրավունքը ձևական դարձնելն է, թղթի վրա թողնելն է:


Հիշեցնեմ ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ Դատախազությունը ցանկացած պահի կարող է փոխել այս իրավիճակը պարզապես հանձնարարելով քննիչին ազատ արձակել կալանավորված անձին, դրանով կալանավորումների ֆետիշը կանխելու հստակ մոտեցում ցուցաբերել, բայց նման գործողություն որևէ դեպքով չենք տեսել...»,- գրել է նա:

 
 
 

Comments


bottom of page