top of page

«Հեղափոխությունը Հանրայինի մուտք չի գործել»

Jul 24, 2019
1 min read

Բանաստեղծ, սցենարիստ և ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ եթե հեռուստատեսությունը հանրային է, ապա հանրությունը ոչ թե լսարան, հեռուստադիտող կամ սպառող պետք է լինի, այլ՝ ռեսուրս։

«Լսարանը սպառող, հեռուստադիտող կարող է լինել մասնավոր հեռուստաընկերությունների համար, որոնք բիզնես շահեր են հետապնդում։ Մինչդեռ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը  հանրության վճարած հարկերով ֆինանսավորվող կառույց է, որն անընդհատ ներթափանցման մեջ պիտի լինի հանրության հետ»,- ասաց Տիգրան Պասկևիչյանը: 

Նրա կարծիքով՝ Հանրայինում կարող են տեղի ունենալ գործընթացներ, որոնք սկիզբ կազդարարեն հեղափոխության մուտքը նաև Հանրային, ինչը դեռևս չի արվում: 

Մանրամասները՝ տեսանյութում։




 
 
 

Comments


bottom of page