top of page

Հելսինկիում COVID-սահմանափակումների դեմ ակցիան ավարտվել է 17 մարդու ձերբակալմամբ

Apr 19, 2021
1 min read

Ապրիլի 18-ին Հելսինկիում տեղի է ունեցել բողոքի ցույց COVID-սահմանափակումների կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ոստիկանության գնահատմամբ՝ բողոքի ցույցին մասնակցել է շուրջ 200-300 մարդ, սակայն ոստիկանությունը նախապես չէր տեղեկացվել կայանալիք ակցիայի մասին: Դրա հետ մեկտեղ ոչ բոլոր ցուցարարներն են կատարել ցրվելու մասին ոստիկանների օրինական պահանջը: Արդյունքում 17 մարդ բերման է ենթարկվել, որոնցից 14-ը տուգանվել է ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու, 2-ը՝ իշխանություններին հակազդելու համար, նշված է Հելսինկիի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page