top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը


ՀԴԲ-ն հետաքննում է՝ ցուցաբելե՞լ են արդյոք օտարերկրյա կառավարությունները, կազմակերպությունները կամ մասնավոր անձինք ֆինանսական աջակցություն ծայրահեղականներին, որոնք օգնել են պլանավորել եւ իրականացնել հարձակումները Կապիտոլիումի վրա հունվարի 6-ին, NBC News-ին հայտնել են ՀԴԲ-ի աղբյուրները:

Հետաքննության շրջանակում կառույցն ուսումնասիրում է բիթքոյններով 500 հազար դոլարի չափով վճարումները, ըստ էության, ֆրանսիացի քաղաքացուն, առանցքային դերակատարներին եւ խմբավորումներին նախքան անկարգությունները, հայտնել են աղբյուրները: Այդ վճարումները փաստաթղթավորվել են եւ տեղադրվել Համացանցում այդ շաբաթ ընկերության կողմից, որը վերլուծում է կրիպտոարժույթի փոխանցումներ: Բիթքոյններով վճարումները կարող են հետապնդվել, քանի որ դրանք փաստաթղթավորված են հանրային հաշվապահական գրքում:

Բացի այդ, այս շաբաթ ՀԴԲ-ի, ազգային անվտանգության նախարարության եւ տարբեր դաշնային ոստիկանական բաժինների կողմից հրապարակված սպառնալիքների համատեղ գնահատման մեջ նշված է, որ հունվարի 6-ի անկարգություններից հետո «ռուս, իրանցի եւ չինացի ազդեցիկ անձինք օգտվել են նարատիվներն ամրապնդելու հնարավորությունից՝ ի աջակցություն սեփական քաղաքական շահերի նախագահական իշխանությունը փոխանցելու շրջանում»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page