ՀԲՃ-ն հաղորդագրություն է տարածել
Aug 24, 2020
1 min read

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ իրենց կատարած վարույթի արդյունքները ներկայացվել են ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը՝ առաջարկով, որ կասեցվի Ամուլսարում սադրանքներ հրահրող ընկերության լիցենզիայի գործունեությունը։
Հանքահենների հետ բոլոր համագործակցողները լինելու են հանրային խոշորացույցի տակ և արժանանալու են հանրային պարսավանքի, քանի որ նրանք դեմ են գնում ՀՀ քաղաքացիների մեծամասնության կարծիքին։ Իսկ այս զինված խմբավորման հայտվելն Ամուլսարում ցույց տվեց, թե ինչ արժեքներ ներկայացնող ընկերությունների հետ են համագործակցում հանքահենները»։




Comments