top of page

ՀԲՃ-ն բողոք-հայտարարություն է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ կառավարությանը

Aug 5, 2020
1 min read

ՀԲՃ-ն Ամուլսարի հետ կապված բողոք-հայտարարություն է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ կառավարությանը. «Հարգելի լրատվամիջոցներ,      Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը, իբրև «Ձախ դիմադրություն» շարժումների միավորման անդամ, նամակներ է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ կառավարությանը՝ կապված Ամուլսարի հարցում նրանց անընդունելի լռության ու անգործության հետ։ Ամիսներ շարունակ մեր զգուշացնելուց հետո Լիդիան ընկերությունը օգոստոսի 4-ից ճակատային բախումներ է սկսել տեղի բնակչության և Ամուլսարի պահապանների նկատմամբ։ Կառավարող ուժը շարունակում է իր քար լռությունը։ Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի, այն էլ այն պարագայում, որ Լիդիանի վարձած պահնորդները ֆիզիկական բռնություն են կիրառում նաև ոստիկանների նկատմամբ։ Օգոստոսի 5-ին ևս Ջերմուկում և Ամուլսարի դիմադրական երկրորդ կետի մոտ, որտեղ Լիդիանը կռունկ է բերել և հանել պահապանների վագոն տնակներն ու փոխարենը իր տնակները տեղադրել, շարունակվելու են բողոքի ցույցերը։ Հանրության հիմնական պահանջն է՝      1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։      Կարճաժամկետ պահանջն է՝      2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել»։

 
 
 

Comments


bottom of page