top of page

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ն ականների վտանգի իրազեկման պաստառներ կտրամադրի

May 30, 2021
1 min read

2021 թվականին «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ականների վտանգի իրազեկման աշխատակիցներն անցան վերապատրաստման դասընթացներ, այդ թվում նաև դասընթացներ հոգեբանի հետ։ Այս մասին Anews.am-ին տեղեկացնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը։ Թարմացված ինֆորմացիան պարունակում է նաև 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում կիրառված նոր զինամթերքների մասին տեղեկատվություն, և կարող է նոր մատուցմամբ ներկայացվել տարբեր տարիքային խմբի երեխաներին։ Ականների վտանգի իրազեկման նոր թեմատիկ պաստառները շուտով կտրամադրվեն ականային վտանգ ներկայացնող 4 մարզերի՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի դպրոցներին։



 
 
 

Comments


bottom of page