top of page

Հացադուլին միացել է նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը

Nov 24, 2020
1 min read

Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին է միացել նաեւ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ իրավական ճանապարհով պետք է բոլոր հարցերը լուծվեն: Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախեւառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ եւ վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետեւաբար տապալել է սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելու համար գլխվոր դատախազությունը, ՀՔԾ-ն պատրտավոր են քրգործ հրուցել եւ նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Միակ պահանջս դա է, որ քրեական պատասխանատվության ենթարկել եւ տա իր հրաժարականը: Այսինքն հրաժարական կարող է եւ չտալ, որովհետեւ նախնական կալանքի վերցնելու պրագայում նա արդեն զրկված կլինի իր լիազորությունների իրականացումից»:

Նա հավելեց, որ դրանից հետո թե ԱԺ-ն ում վարչապետ կնշանակի, ինչպես առաջ կշարժվի, դա բոլորովին այլ հարց է:

 
 
 

Comments


bottom of page