top of page

Հացադուլ հայտարարած Կիմ Բալայանի ճնշումը բարձրացել է

Nov 25, 2020
1 min read

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի ճնշումն այսօր բարձրացել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած Բալայանը Tert.am–ի հետ զրույցում է հայտնել այդ մասին։

«Քիչ առաջ բժիշկ է այցելել մեզ, մի փոքր ճնշումս է բարձր, դեղ է նշանակել»,–ասել է Բալայանը` խոսելով իր առողջական վիճակի մասին։

Բալայանը նոյեմբերի 24-ին է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանին։

Մանուկյանն էլ իր հերթին լրագրողներին ասել է, որ իրեն լավ է զգում։ Նա տեղեկացրել է, որ իրեն այցելել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նրա հետ, սակայն, չի հաջողվել զրուցել, քանի որ լրագրողներին է այդ պահին հարցազրույց տվել։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանն ու ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը հացադուլ էին հայտարարել նոյեմբերի 23-ին։ Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ նրանց է միացել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։




 
 
 

Comments


bottom of page